Եվրոպա Լիգա 1/16. «Նապոլի» – «Վիլառեալ»

  • Եվրոպա լիգա 1/16 եզրափակիչ
  • «Նապոլի» – «Վիլառեալ»
  • 1-ին հանդիպումը ավարտվել է 0-1 (Վիլառեալ)
  • «Սան Պաոլո» մարզադաշտ, Նեապոլ
  • Փետրվարի 26, ժամը 00:05

Խաղից առաջ

Այսօր ուշ երեկոյան Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում կհանդիպեն «Նապոլին» – «Վիլառեալը»: Այս երկու թիմերի միջև առաջին հանդիպումը ավարտվել էր իսպանացիների հաղթանակով 1-0: Չնայած այդ արդյունքին «Նապոլիի» հաջորդ փուլ դուրս գալու շանսերը շարունակվում են գնահատվել բարձր: Իտալացիները անցկացրած վերջին 3 խաղերում չեն կարողանում հաղթել իրենց մրցակցիներին: Նախ «Նապոլին» պարտվեց «Յուվենտուսին», որից հետո զիջեց «Վիլառեալին», իսկ երեքշաբթի օրը  1-1 ավարտեց իր հանդիպումը «Միլանի» դեմ:

«Վիլառեալը» վերջին շրջանում հիանալի է հանդես գալիս: Իսպանական ակումբը Լա լիգայում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Կիրակը օրը «Վիլառեալը» կարողացավ 0-0  խաղալ «Ատլետիկոյի» հետ և շարունակում է պայքարը լավագույն եռյակում հայտնվելու համար: Փետրվար ամսին «Վիլառեալը» դեռ պարտություն չի կրել:

«Նապոլին» սեփական հարկի տակ շատ հաջող է հանդես գալիս:

Հավանական մեկնարկային կազմեր

«Նապոլի». Ռեյնա – Շտրինիչ, Կուլիբալի, Չիրիչեշ, Հիսայ – Ժորժինյո, Ալլան, Համշիկ – Ինսինյե, Հիգուաին, Կալյեխոն

«Վիլառեալ».  Արեոլա – Կոստա, Ռուիզ, Մուսակիո, Մարիո – Սուարես, Բրունո, Տրիգերոս, Կաստիլեխո – Սոլդադո, Բապտիստաո

Հետաքրքիր փաստեր

  • «Վիլառեալը» հաղթել է Եվրոպա լիգայի վերջին 6 հանդիպումներից 5-ում
  • «Նապոլին» և «Վիլառեալը»  վերջին 3 հանդիպումներում 2.5 ավել գնդակ չեն խփել

Միմյանց դեմ

Թիմեր ՆԱՊՈԼԻ ՎԻԼԱՌԵԱԼ
  Ընդհանուր ՍԴ ԱԴ Ընդհանուր ՍԴ ԱԴ
Հանդիպումներ 5 2 3 5 3 2
Հաղթանակ 2 1 1 2 2 0
Ոչ-ոքի 1 1 0 1 0 1
Պարտություն 2 0 2 2 1 1
ԳԽ 5 2 3 3 3 0
ԳԸ 3 0 3 5 3 2
Միավոր 7 4 3 7 6 1

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ