Եվրոպա Լիգա 1/16. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Միթյուլենդ»

  • Եվրոպա լիգա 1/16 եզրափակիչ
  • «Մանչեսթեր Յունայթեդ» – «Միթյուլենդ»
  • 1-ին հանդիպումը ավարտվել է 1-2 (Միթյուլենդ)
  • «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր
  • Փետրվարի 26, ժամը 00:05

Խաղից առաջ

1999թ, երբ ստեղծվեց «Միթյուլենդը»  ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գուցե չհավատաին, որ  17 տարի հետո նրանք Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում կկարողանան սեփական հարկի տակ հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»: Այո, այն նույն «Մանչեսթեր Յունայթեդին», ով տարիներ առաջ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ կարողանում էր պայքարել «Ռեալի», «Բարսելոնայի», «Բավարիայի» և «Միլանի» պես ակումբների դեմ: Սակայն  անցյալ շաբաթ դանիական «Միթյուլենդը» կարողացավ կամայական հաղթանակ տանել Լուի վան Գալի թիմի նկատմամբ և լավ շանսեր պահպանել հաջորդ փուլում հայտնվելու համար:

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հաճախել Լուի վան Գալի փիլիսոփայության դասերին և մամլո ասուլիսի ժամանակ հոլանդացի մասնագետը անգամ նշեց, որ պահանջում է իր ֆուտբոլիստներին միշտ գրգռված լինեն: Լուի վան Գալը լուրջ կադրային խնդիրներ ունի և ներկա պահին թիմում կան 10-ից ավելի վնասվածք ստացած ֆուտբոլիստներ:

Այնումենայնիվ այս հանդիպմանը և դիմակայության ֆավորիտը մնում է անգլիական գրանդը, սակայն ընթացիկ մրցաշրջանում Յունայթեդը արդեն հասցրել է զարմացնել իր երկրպագուներին:

Ամեն դեպքում Յունայթեդը մնում է Յունայթեդ:

Հավանական մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Յունայթեդ». Ռոմերո – Ռայլի, Բլինդ, Սմոլինգ, Վարելա – Հերերա, Շնայդերլին – Դեպայ, Մատա, Լինգարդ – Մարսիալ

«Միթյուլենդ». Անդերսեն – Նովակ, Բոդուրով , Հանսեն, Ռոմեր – Սպարվ, Օլսսոն  – Կադլեց, Հասսան, Սիստո – Պուշիչ

Հանդիպմանը չեն մասնակցի

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ դե Խեա, Ուեյն Ռունի, Լյուկ Շոու, Մարկոս Ռոխո, Էշլի Յանգ, Մատեո Դարմիան, Բաստիան Շվայնշտայգեր, Անտոնիո Վալենսիա, Ֆիլ Ջոնս, Ադնան Յանուզայ,Մարուան Ֆելաինի

 Հետաքրքիր փաստեր

  • «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է Եվրոպա լիգայի  վերջին 4 հանդիպումներում:
  • «Մանչեսթեր Յունայթեդի»  Եվրոպա լիգայի վերջին 4 խաղերում 2.5 ավել գոլ է եղել:
  • «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի վերջին 4 հանդիպումների ժամանակ 1.5 ավել գնդակ է բաց թողել

Միմյանդ դեմ

Փետրվարի 18: «Միթյուլենդ» 2-1 «Ման. Յունայթեդ»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ