ԵՎՐՈ-2016-ի խաղերը՝ առանց հանդիսականների՞

ՈՒԵՖԱ-ն հաստատել է այն տեղեկությունը, որ Եվրոպայի 2016 թվականի առաջնության խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների կամ ընդհանրապես տեղափոխվել այլ ժամկետների կամ այլ քաղաքներ, եթե ահաբեկչական գործողությունների վտանգ լինի։

«Մենք հատուկ պլաններ ենք մշակում արտակարգ իրավիճակների ժամանակ գործելու համար, նույնիսկ չնայած նրան, որ այս պահին մենք որևէ պոտենցիալ վտանգի մասին տեղեկություններ չունենք։ Մենք կարող ենք դիմել մի շարք քայլերի, այդ թվում՝ խաղերն առանց հանդիսականների անցկացնելուն կամ մրցաշարի օրերը փոխելուն։ Սա պարզապես հակաահաբեկչկան գործողությունների մեր պլանի մի մասն է, որը հիմա մշակման փուլում է։

Մեզ համար առաջնային է բոլոր մասնակիցների՝ երկրպագուների, ֆուտբոլիստների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ մենք վստահ ենք, որ մեր ձեռնարկած միջոցառումները բավարար կլինեն մրցաշարը անվտանգ ու հավուր պատշաճի անցկացնելու համար»,- հայտնել են ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ