Խփիր 4 գոլ 3 խաղում և հնարավորություն ստացիր մասնակցել Եվրո 2016-ին

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի»  «ծագող աստղ»  Մարկուշ Ռեշֆորդը հնարավորությունները Եվրո 2016-ին մասնակցելու հետ կապված:

«Չեմ պատրաստվում հերքել այդ փաստը, բայց չեմ էլ պատրաստվում ժամանակից շուտ որոշում կայացնել: Միայն հույս ունեմ, որ նա կշարունակի հիանալի հանդես գալ: Ռեշֆորդի խաղին արդեն հետևում եմ 2 տարի և լավ ծանոթ եմ, թե ինչի է նա ընդունակ:

4 գոլ 3 խաղում, դա հիանալ ցուցանիշ է: Ուրախ կլինեմ նրա համար, եթե նա շարունակի այդ տեմպերով խաղալ «ՄՅՈՒ»-ում, քանի որ դա շատ լավ կլինի նաև հավաքականի համար»,- ասել է Հոջսոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ