Խոակին Կապարոսը՝ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզի՞չ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ԵՎՐՈ-2016-ից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից, ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն իսկ փնտրում է նրան փոխարինողին։

Համար մեկ թեկնածուն Խոակին Կապարոսն է, ում մասնագիտական որակները շատ բարձր է գնահատում ԻՖՖ նախագահ Անխել Վիլյարը։

Վիլյարը ցանկանում է, որ նոր մարզիչը լինի իսպանացի ու ներկայումս լինի գործազուրկ։ Այդպիսի մարզիչներ քիչ են, իսկ Կապարոսը նրանց մեջ ամենանախընտրելին է։

Կապարոսը ժամանակին մարզել է «Վիլյառեալը», «Սևիլիան», «Ատլետիկը», «Դեպորտիվոն» և այլ ակումբներ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ