Խամես Ռոդրիգեսը տուգանվել է

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը տուգանգվել է 10400 եվրոյով ՝ ոստիկանությունից իր մեքենայով թաքնվելու համար:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ին, երբ ֆուտբոլիստը թիմի մարզմանը գնալու ժամանակ  իր մեքենայով գերազանցել է 200 կմ/ժ արագությունը:

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացրել է կոլումբիացուն, որպեսզի վերջինս կանգնի, սակայն Խամեսը շարունակել է վարել իր մեքենան և թաքնվել:

Ավելի ուշ Խամեսը բացատրել է, թե իբր վախեցել է և մտածել, որ  նրան ցանկանում  են փախցնել, ինչպես անում են իր հայրենիքում ՝ Կոլումբիայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ