Վենգեր. «Օլդ Թրաֆորդը» յուրահատուկ վայր է»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ ընգծել է, որ դիմակայությունը հաղթելու դեպքում «Զինագործները» կմեծացնեն իրենց շանսերը Պրեմիեր լիգայի գավաթը նվաճելու համար:

«Օլդ Թրաֆորդը» յուրահատուկ վայր է:  Այստեղ անցկացրած խաղը յուրահատուկ է ցանկացած թիմի համար:

Առաջիկա խաղում հաղթանակը կմեծացնի չեմպիոնության մեր շանսերը, սակայն մենք դեռ շատ հանդիպումներ ունենք առջևում, և յուրաքանչյուրը կարող է որոշիչ դառնալ: Մենք տքնաջան ենք աշխատում:  Պետք է ցույց տանք մեր լավագույն որակները»,-ասել է անգլիացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ