Վատցկե. «Օբամեյանգը հաջորդ մրցաշրջանում խաղալու է «Բորուսիայում». Ուրիշ տարբերակ չկա»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոհահիմ Վատկեն հասկացնել է տվել, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել թիմի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի հետ:

«Ամեն ինչ շատ պարզ է: Օբամեյանգը հաջորդ մրցաշրջանում մնալու է Դորտմունդում: Ուրիշ տարբերակ չկա: Նրա պայմանագրի մեջ նշված չէ նրա հրաժարագինը:

Հարցը փողի մեջ չէ, մենք փող ունենք: Իհարկե «Բորուսիան» իր շեյխին կամ Ռոման Աբրամովիչ չունի, բայց փողի կարիք չունենք: Մեզ պետք է միայն հաջողություն խաղադաշտում:»,- ասել է Վատցկեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ