Վարդին երկարաձգեց պայմանագիրը. Հայտնի է նրա հրաժարագինը

«Լեսթերի» հարձակվող Ջեմի Վարդին նոր 3 տարվա պայմանագիր ստորագրեց ակումբի հետ:

Ինչպես փոխանցում է The Times-ը, 29-ամյա ֆուտբոլիստը աշխատավարձը շաբաթական կկազմի 80.000 ֆունտ: Բացի այդ նրա պայմանագրի մեջ նշվել է վերջինիս հրաժարագինը, որը կկազմի 30 մլն ֆունտ:

29 տուրից հետո Վարդին իր հաշվին գրանցել է 19 գոլ և 6 գոլային փոխանցում: Անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ