Վարդան Պողոսյանն այլևս ելույթ չի ունենա «Դաչիայում»

Հայաստանի հավաքականի հարձակվող Վարդան Պողոսյանը հեռացել է մոլդովական «Դաչիա» ակումբից: Երկու տարով կնքած պայմանագիրը խզվել է կողմերի փոխհամաձայնությամբ, այս մասին հաղորդվում է «Դաչիայի» տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

«Դաչիան» մոլդովական առաջատար թիմ է, որը հավակնում է երկրի առաջնության չեմպիոնական տիտղոսին: Այստեղ Վարդան Պողոսյանը մարզումները սկսել էր այս տարվա հունվարի 14-ից: Նա կվերադառնա «Փյունիկ», որտեղ մրցաշրջանի առաջին հատվածի ընթացքում լավագույն ռմբարկուն է եղել՝ խփելով 8 գնդակ 15 խաղի ընթացքում:

«Դաչիան» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին իրենց հետ անցկացրած օրերի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ