Վան Գալ. «Մոուրինյոն մի քանի անգամ խոսել է իմ հետ «ՄՅՈՒ»-ի մարզիչ նշանակվելու մասին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մեկնաբանել է շշուկները, որ  «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է զբաղեցնել իր պաշտոնը:

«Մոուրինյոն մի քանի անգամ խոսել է իմ հետ այդ շշուկների մասին, բայց նրան ինչ-որ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում, նման խոսակցությունները պարզապես անհեթեթություն են: Չեմ ցանկանում, որ թիմը արձագանքի լրատվամիջոցներում տարածված ամեն մի շշուկի: Ես չեմ ուզում օգնել ԶԼՄ-ներին հերքել այս կամ այն տեղեկությունները: Կարծում եմ, որ այն ինչ հիմա է տեղի ունենում պարզապես սկանդալ է»,-ասել է հոլանդացի մասնագետը RTL7-ի հետ զրույցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ