Տոտին կարող է նոր պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ

«Ռոման» նոր պայմանագիր կստորագրի թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտիի հետ, որը կգործի մինչև 2017 թվականի հունիս, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։

Այսօր հռոմեական ակումբի մարզաբազայում 39-ամյա Տոտին հանդիպել է «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտայի հետ ու ցանկություն է հայտնել շարունակել կարիերան։

Ավելի վաղ նորություններ էին տարածվել, որ ֆուտբոլից հեռանալուց հետո Տոտին 6 տարվա պայմանագիր կստորագրի «Ռոմայի» հետ ու կստանձնի մարզական տնօրենի պաշտոնը՝ ստանալով տարեկան 600.000 եվրո։

Ֆրանչեսկո Տոտին «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 1993 թվականից ու մինչ օրս չի փոխել ակումբային գրանցումը՝ չնայած ստացած մի շարք գայթակղիչ առաջարկներին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ