Թոփ ակումբները կարող են առանց որակավորման փուլի հանդես գալ ՉԼ-ում

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծում է, որ Չեմպիոնների լիգայում պետք է հատուկ հրավերներ լինեն թոփ ակումբների համար, ովքեր չեն կարողացել մրցաշրջանի արդյունքում ՉԼ-ի ուղեգիր նվաճել:

«Ինչո՞ւ չավելացնել wild card, ինչպես դա անում են թենիսում: Այդպիսի  բան կարելի է ավելացնել նաև ֆուտբոլում: Ամեն ինչ կախված է ՈՒԵՖԱ-ի որոշումից: Եթե թոփ ակումբը իր առաջնությունում չի  կարողանում հայտնվել լավագույն եռյակում կամ քառյակում, ապա դա նրա համար մեծ հարված է»,- ասել է Բարտոմեուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ