Թոմաս Տուխելը խոսել է «Բավարիայի» հետ խաղի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Բավարիայի» հետ խաղի նախօրեին կարծիք է հայտնել մրցակցի մասին ու կիսվել սպասումներով։

«Մենք հիմա 5 միավորով հետ ենք մնում նրանցից, ու սա մեզ ավելի է պարտավորեցնում։ Մենք պետք է մեր իսկ մարզադաշտում նրանց համար իսկական մղձավանջ ստեղծենք ու փորձենք հաղթել։

Վաղը, կարծում եմ, դաշտում տեսնելու ենք լավագույն «Բավարիային»։ Բայց իմ թիմը քրտնաջան աշխատել է, ու ես հույս ունեմ, որ կկարողանանք հաղթանակ տանել»,- ասել է Տուխելը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ