Թոմաս Տուխել. ««Բորուսիան» խաղաց ոչ այնքան դիտարժան, բայց արդյունավետ»

«Դարմշտադտի» հետ խաղից հետո դորրդմունտյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչը ընդգծել է, որ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում իր թիմը իր առջև դրված խնդիրը կատարել է: 24-րդ տուրից հետո դորդմունտցիները առաջատար «Բավարիայից» ունեցած տարբերությունը կրճատել են` հասցնելով 5 միավորի:

«Երբ «Բորուսիան» հյուրընկալվում է Դարմշտադտում, առավելագույնը, որ թիմը կարող է ցուցադրել՝ հանդիպմանը միանգամայն լուրջ մոտեցումն է: Չկա դիտարժանություն, բայց կա արդյունավետություն: Այդպես էլ մենք խաղացել ենք», – ասել է Տուխելը:

«Բորուսիան» Բունդեսլիգայի հաջորդ տուրում հանդիպելու է հենց «Բավարիայի» հետ: Խաղը տեղի կունենա մարտի 5-ին 21:30:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ