Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 10 մարզիկով

Այս տարի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ապրիլի 10-ից 16-ը: Հայաստանից այս տարի կմասնակցի 10 մարզիկ:

Մեր հավաքականի կազմը հայտնի է: Չի բացառվում, որ կազմում լինեն փոփոխությունները:

Ֆորդե 2016-ում Հայաստանը կներկայացնեն Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Սմբատ Մարգարյանը (56 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը (+ 105կգ):

Եվրոպայի առաջնության մասնակիցների թվում են նաև Առաքել Միրզոյանը (85 կգ) և Ռոստամ Կարապետյանը:  Նրանք կարող են հանդես գալ որպես փոխարինողներ:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ մեր մարզիկները այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ