Սուարես. «Կուզեի ունենալ Մեսիի ձախ ոտքն ու Նեյմարի արագությունը»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, թե ինչ որակներ կուզեր ունենալ, որոնք առկա են իր թիմակիցների մոտ։

«Ես կուզեի ունենալ Մեսիի ձախ ոտքը, որը միակն ու անկրկնելին է աշխարհում։ Նեյմարի մոտ կառանձնացնեի նրա արագությունն ու կյանքից հաճույք ստանալու ունակությունը։

Խաղադաշտում մենք ոչ մի բան նախապես չենք պլանավորում, ամեն ինչ տեղի է ունենում ինքնըստինքյան։ Մենք պարզապես հաճույք ենք ստանում մեր խաղից, իսկ երբ լավ տրամադրությամբ ենք դաշտ դուրս գալիս, ամեն ինչ ստացվում է մեզ մոտ։

Մենք մեր առաջ թիմային նպատակներ ենք դնում։ Մեզանից ոչ ոք չի մրցակցում մյուսի հետ, մենք հաճույք ենք ստանում մյուսների նվաճումներից։ Ինձ այստեղ շատ է դուր գալիս, ու ուրախ եմ, որ թիմին օգուտ եմ տալիս, ինչն ամենակարևորն է»,- ասել է ուրուգվայցին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ