«Ստալը» պարտվեց «Դնեպրին». Մալաքյան եղբայրները մասնակցեցին ողջ խաղին

Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում Դնեպրոձերժինսկի «Ստալը»  սեփական հարկի տակ ընդունել էր Դնեպրոպետրովսկի «Դնեպրին»։

Դաշտի տերերի մեկնարկային կազմում էին հայտնվել Հայաստանի հավաքականի թեկնածուներ Գոռ և Էդգար Մալաքյանը, ովքեր վերջերս երեք տարվա պայմանագիր են կնքել ուկրաինական ակումբի հետ։

Մալաքյան եղբայրները չկարողացան արդյունավետ գործողությամբ աչքի ընկնել ու ազդել խաղի ելքի վրա։ «Ստալը» երկու անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը ու խաղադաշտը լքեց պարտությամբ։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին։

«Ստալ» – «Դնեպր»՝ 0։3
Գոլերը՝ 0:1 Մատեուս 32՛ (11մ), 0:2 Գամա 70՛, 0:3 Մատոս 90+2՛

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ