Սերխիո Ռամոս. «Երկրպագուները խենթացել են, եթե պահանջում են Ռոնալդուի վաճառքը»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի «Ռոմայի» դեմ խաղից հետո խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի մասին:

«Մեր երկրպագուները պետք լավ մտածեն, թե ինչ են խնդրում: Ես հարգում եմ նրանց կարծիքը և մեզ համար շատ կարևորը է նրանց սերը: Սակայն երբ մի բան այն չէ, նրանք պետք է փորձեն աջակցել թիմին, քանի որ մենք միայն լավն ենք ցանկանում Մադրիդի համար:

Իմ կարծիքով դա խենթություն է ՝ պահանջել Ռոնալդուի վաճառքը: Դա այն ֆուտբոլիստն է, ով պատմական նշանակություն ունի «Ռեալի» համար»,- ասել է Ռամոսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ