Սերխիո Ռամոս. «Նեյմարը «Ռեալո՞ւմ». Ես երբեք «Բարսելոնա» չէի տեղափոխվի»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի «արքայական» ակումբ տեղափոխվելու շշուկների մասին:

«Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, ով կարող է լուծել խաղի ելքը: Ֆուտբոլը անկանխատեսելի է, իսկ տրանսֆերային շշուկները միշտ կլինեն:

Օրինակ Սերխիո Ռամոսի տեղափոխությունը «Բարսելոնա», երբեք տեղի չի ունենա»,- ասել է իսպանացին:

Ռամոսը նաև խոսել է թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի մասին և հույս հայտնել, որ վերջինս դեռ երկար տարիներ կխաղա «արքայական» ակումբի կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ