Սարկիսովը գոլի հեղինակ է դարձել «Չեռնոմորեցի» դեմ խաղում

Նիժնի Նովգորոդի «Վոլգան» Կրիմսկում ստուգողական հանդիպում է անցկացրել Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցի» հետ և հաղթել 2-0 հաշվով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը խաղացել է 65 րոպե և դարձել գոլի հեղինակ: Խաղընկերը նրան մեն մենակ է դուրս բերել դարպասապահի դեմ, և հարձակվողը վարպետորեն գրավել է դարպասը:

Հանդիպմանը «Վոլգայի» մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել նաև Արթուր Մինոսյանը, ով խաղացել է 90 րոպե:

Հաջորդ հանդիպումը «Վոլգան» կանցկացնի փետրվարի 26-ին՝ «Աֆիպսի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ