Ռումենիգե. «Բավարիան» իրավունք չունի պարտվելու «Բորուսիային»

Մյունխենի «Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ Հայն Ռումենիգեն խնդրել է թիմին, որպեսզի նրանք ամեն ինչ անեն Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Դորտմունդի Բորուսիային» հաղթելու համար:

«Մենք չպետք է պարտվեինք «Մայնցին»: Այժմ մեզ շատ դժվար հանդիպում է սպասվում, որտեղ մենք իրավունք չունենք պարտվելու: Հույս ունեմ, որ մենք ավելի լավ կխաղանք, քան չորեքշաբթի օրը: Հիանալի կլիներ հեռանալ «Սիգնալ Իդունա Պարկից» 3 միավորով»,- ասել է Ռումենիգեն:

Նշենք, որ «Բորուսիայի» դեմ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը: Տվյալ պահին «իշամեղուները» «Բավարիային» զիջում են 5 միավորով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ