Ռոյ Կին. «Ես ուղղակի շոկի մեջ եմ Ազարի արարքից» (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Կինը մեկնաբանել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի արարքը, ով երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղի ընդմիջման ժամանակ մարզաշապիկներով փոխանակվել է հյուրերի կիսապաշտպան Անխել դի Մարիայի հետ:

«Ահավոր է մեկնաբանել այս ամենը: Սա շատ վատ արարք է , անգամ խաղից հետո, իսկ ընդմիջումի ընթացքում և այն էլ այսպիսի մեծ խաղի ժամանակ: Ես ուղղակի շոկի մեջ եմ:

Ինչի՞ մասին են մտածում խաղացողները: Այսպիսի մեծ հանդիպում է և նրանք մտածում են, թե ինչպես կարելի է փոխանակվել մարզաշապիկներով: Ես անգամ խաղի ավարտից հետո այդպիսի քայլի չէի դիմի»,- ասել է Կինը:

ազա

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ