Ռոնալդուն խոսել է Կեյլոր Նավասի մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել թիմի դարպասապահ Կեյլոր Նավասի մաիսն։

«Դեռ առաջնության մեկնարկից Կեյլորը առանցքային դերակտարում ունի թիմում։ Կարծում եմ՝ նա թիմում լավագույններից մեկն է։ Նա ամենաբարձր կարգի դարպասապահ է, որ շատ լավ է խաղում, ինչի համար խոնարհվում եմ նրա առաջ»,- ասել է պորտուգալացին։

Նշենք, որ Կեյլոր Նավասի համար «Ռոմայի» հետ խաղը 7-րդն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում, ու կոստառիկացի դարպասապահը դեռ ոչ մի գնդակ չի ընդունել սեփական դարպասը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ