Ռոնալդուն պարզաբանել է իր խոսքերը թիմակիցների մասին

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պարզաբանել է «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո իր խոսքերը: Հիշեցնենք՝ պորտուգալացին ասել էր, որ եթե իր բոլոր խաղընկերներն իր մակարդակի խաղային, իրենք առաջին հորիզոնականում կլինեին:

«Նրանք ձևախեղել են իմ խոսքերը: Ես չեմ ասել, թե մյուսներից լավն եմ: Ես նկատի եմ ունեցել ֆիզիկական վիճակը և վնասվածքները: Ի դեմս Պեպեի, Բեյլի, Բենզեմայի և Մարսելոյի մենք որպես թիմ մեծ կորուստներ ունեինք այսօր: Ես հարգում եմ իմ թիմակիցներին և չեմ կարծում, թե նրանցից լավն եմ»,-ասել է Ռոնալդուն:

Մինչ այդ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոս ևս ասել էր, որ Ռոնալդուին հավանաբար սխալ են հասկացել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ