Ռոնալդուն՝ ՉԼ-ի անցած շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

ՈՒԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի անցած շաբաթվա 1/8 եզրափակչի  «Լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության արդյունքները:

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հավաքել է ձայների 56%-ը՝ զբաղեցնելով 1-ին տեղը: Լավագույն եռյակում հայտնվել է նաև Զլատան Իբրահիմովիչը (34%, ՊՍԺ), Հալկը (6% «Զենիթ»), իսկ 4-րդ տեղում է «Վոլսֆսբուրգի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն է (4%):

Հիշեցնենք՝ Ռոնալդուն ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Ռոմայի» դեմ պատասխան խաղում դարձել է մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ