«Ռոմայի» նախագահը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Տոտիի ապագայի հետ

«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան հայտարարել է, որ չի պատրաստվում թույլ տալ Ֆրանչեսկո Տոտիին հեռանալ հռոմեական ակումբից: Վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ 39-ամյա իտալացին մտադիր է հեռանալ իր սիրելի ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Խնդիրը նրանում է, որ մարզչական շտաբը և ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին չեն տրամադրում Տոտիին բավարար խաղային պրակտիկա : Արդյունքում Ֆրանչեսկոն կռվել էր Սպալետիի հետ և հեռացվել Ա Սերիայի 26-րդ տուրի «Պալերմոյի» դեմ հանդիպման հայտացուցակից:

«Շատերը ցանկանում օգտվել այս տեղեկությունից և գրել այն ինչ ցանկանում են: Սակայն կարող եմ վստահորեն հայտարարել, որ Ֆրանչեսկոն մնալու է «Ռոմայում»  և ես նրան շատ եմ սիրում »,- Պալոտայի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ