Ռոբերտ Լեվանդովսկի. « Հենրիխ Մխիթարյանը և Մարկո Ռոյսը ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկին խոսել է Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Բորուսիայի» դեմ խաղի մասին: Լեհ ֆուտբոլիստը հույս ունի, որ իր թիմը կհաղթի այդ խաղում: Հարձակվողին հարցրել են, թե արդյոք իր թիմակիցները կկարողանան կանգնեցնել Օբամեյանգին:

«Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և պաշտպանները պետք է ուշադիր լինեն նրա հանդեպ: «Բորուսիայի» ֆուտբոլիստները ավելի շատ նրա հետ են խաղում և մենք պետք է պահենք նրան: Սակայն Օբամեյանգը «Բորուսիայի» միակ վտանգավոր ֆուտբոլիստը չէ, քանի որ այնտեղ խաղում են նաև Մխիթարյանի և Ռոյսի պես ֆուտբոլիստներ: Նրանց ամբողջ թիմը ներկա պահին շատ լավ է»,- լեհ ֆուտբոլիստը խոսքերն է մեջբերում Sport1.de-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ