Ռոբերտ Արզումանյանը՝ «Շախտյորու՞մ»

Հայաստանի հավաքականի ու «Ամկարի» կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կարիերան կարող է շարունակել Կարագանդայի «Շախտյորի» կազմում։

30-ամյա հայ ֆուտբոլիստը արդեն իսկ մեկնել է Թուրքիա, որտեղ բանակցություններ կվարի նոր ակումբի հետ, որ հիմա ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում։

Արզումանյանն ավելի վաղ հանդես է եկել Ղազախստանի առաջնության մեկ այլ թիմում՝ «Ակտոբեում», որի կազմում 2013 թվականին դարձել է երկրի չեմպիոն։

Ռոբերտն «Ամկարի» կազմում հանդես է գալիս նախորդ մրցաշրջանից՚, իսկ վերջերս կորցրել է տեղը թիմում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ