Ռոբերտ Արզումանյան. «Դադարեցնում եմ ելույթներս հավաքականում»

Հայաստանի ազգային հավաքականի ու Կարագանդայի «Շախտյորի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտարարել է, որ այսուհետ դադարեցնում է մրցելույթները ազգային հավաքականում։ Այդ մասին նա հայտնել է News.am-ին տված հարցազրույցում։

«Ես շատ եմ մտածել եւ որոշել եմ ավարտել ելույթներս ազգային հավաքականում: Ես չէի ցանկանա այս թեմայի շուրջ շատ խոսել, բայց նշեմ, որ հաշվի առնելով իմ և խաղընկերներիս հասցեին հնչած անհիմն մեղադրանքները, այդ թվում եւ Ֆրանսիայի արտագնա խաղից իբր թե հրաժարվելը, ես դադարեցնում եմ հավաքականում ելույթ ունենալը:

Շնորհակալություն եմ հայտնում անխտիր բոլոր երկրպագուներին: Իմ անցկացրած 11 տարիների, 74 խաղերի ընթացքում միշտ զգացել եմ ձեր անմնացորդ աջակցությունը մեզ»,- նշել է Արզումանյանը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ