Ռիգա 2016. Դավիթ Սաֆարյանը մեդալ չնվաճեց

Ռիգայում ազատ ոճի ըմբշամարտի մրցումային 4-րդ օրն էր: Մրցագորգում պայքարի էին դուրս եկել 70 կգ և 125 կգ քաշային կարգի ըմբիշները: Հայաստանից  70կգ քաշայինում  մեդալի համար պայքարում էր աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը:

Դավիթ Սաֆարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 7:0  հաշվով  հաղթել էր Լենարդ Վիկելին: 1/8 եզրափակչում հայ մարզիկը 14:3 հաշվով հաղթել էր Լատվիայի ներկայացուցիչ Ալանս Ամիրովին: Սակայն քառորդ եզրափակչում նա զիջել էր Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևին, որը ևս եզրափակիչ էր հասել և Դավիթ Սաֆարյանը հնարավորություն էր ստացել սփոփիչ գոտեմարտի:

Սփոփիչ գոտեմարտում Սաֆարյանը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուրբեկ Սիդակովի հետ և պարտվել 4:9 հաշվով:

Վաղը կմեկնարկի հունա-հռոմեական ոճի  ըմբիշների մրցապայքարը: Հայաստանից կմասնակցի 4 մարզիկ՝  Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ), Էդգար Խաչատրյանը (130 կգ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ