Ռիգա 2016. Անդրանիկ Գալստյանը մրցել է թուրք ըմբիշի հետ

Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ օրը 97 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Անդրանիկ Գալստյանը հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթիհ Յասարլին:

Անդրանիկը, վիճակահանության արդյունքում, պայքարը սկսել էր 1/8 փուլից: Նրա առաջին մրցակիցը թուրք մարզիկ  Ֆաթիհ Յասարլին էր: Նրա հետ գոտեմարտում Անդրանիկը պարտվել է 10:4 հաշվով: Անդրակինը նաև հնարավորություն չի ունենա մասնակցել սփոփիչ գոտեմարտում:

Մրցութային 1-ին օրը Գարիկ Բարսեղյանը (57կգ) և Շամիր Աթյանը (86կգ) զբաղեցրել են 7-րդ և 5-րդ տեղերը, հաղորդվում է Ըմբշամարտի Ֆեդերացիայի պաշտոնական կայքում: Այս տարի Լատվիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնակցում է ազատ ոճի 6 ըմբիշ:

Վաղը հանդես կգան 61կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը և 74կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ