Ռեշֆորդ. «Դա պարզապես խելագարություն էր»

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպման գլխավոր հերոսը Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է իր դեբյուտը «Կարմիր սատանաների» կազմում»:

«Սա պարզապես խելագարություն է: Դժվար է բացատրել, թե ինչ պատահեց: Եվրոպայի լիգայում իմ առաջին ելույթը պարզապես ցնցեց ինձ, բայց դա կարծես թե իմ օգտին եղավ, քանի որ ես ժամանակ ունեցա այդ ամենը գիտակցելու համար: Իմ երկու գոլերը դարձան հաճելի բոնուս «Արսենալի» դեմ հաղթանակին: Հույս ունեմ, որ կպահպանենք հաղթական ոգին և կշարունակենք նույն համառությամբ գործել»,-ասել է անգլիացին:

Հիշեցնենք՝ 18-ամյա հարձակվողը դուբլ է հեղինակել Պետր Չեխի պաշտպանած դարպասը, ինչպես նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ