«Ռեալը» պատրաստ է վաճառել Իսկոյին 32 մլն եվրոյի դիմաց

Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի մեկ այլ ակումբ:

Բրիտանական լրատվամիջոցը պնդում է, որ «արքայական» ակումբը պատրաստ է բաժանվել Իսկոյից 32 մլն եվրոյի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում  Իսկոն անցկացրել է 29 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ