«Ռեալը» հրաժարվել է գնել «Լեսթերի» կիսապաշտպանին

«Ռեալի» սկաուտներն ակումբին խորհուրդ են տվել ձեռք բերել «Լեսթերի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեին: Նրանք առաջարկել են ֆուտբոլիստին գնել Բեյլ-Ռոնալդու-Բենզեմա եռյակից ներքև խաղալու համար, քանի որ վերջինս աթլետիկ է ու կարող է առանց հոգնելու կտրել անցնել 11-13 կմ մեկ խաղում, ինչը ոչ միշտ է Մոդրիչի ու Կրոսի հնարավորությունների սահմաններում:

Սակայն «Արքայական ակումբի» ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել է գործարքից` պատճառաբանելով, որ ֆուտբոլիստը բավականաչափ հայտնի չէ:

24-ամյա Կանտեն այս մրցաշրջանում մասնակցել է 28 խաղի, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ