«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ». Խաղից առաջ

  • Իսպանիայի Լա Լիգա, 26-րդ տուր
  • «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»
  • «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ, Մադրիդ
  • Փետրվարի 27, 19:00

Խաղից առաջ

Մայրաքաղաքային ակումբներն այսօր որոշելու են, թե իրենցից որ մեկն է պահելու Մադրիդի պատիվը «Բարսելոնայի» դեմ հավերժ դիմակայությունում: Պարտվողը մեծ հաշվով դուրս կմնա չեմպիոնական պայքարից, քանի որ կատալոնացիները հաղթանակի դեպքում 11-12 միավորի առավելություն կունենան պարտվողից: Ոչ ոքին էլ լավագույն արդյունքը չի լինի թիմերի համար, ուստի երկու թիմերն էլ պայքարելու են անպայման 3 միավոր տանելու խիստ հրամայականով:

Տարվելով չեմպիոնական պայքարի նշանակությամբ՝ չմոռանանք նաև, որ սա դերբի է: Մադրիդյան դերբիները միշտ աչքի են ընկնում ծանր ու համառ պայքարով: Առաջին շրջանի հանդիպումը ավարտվեց ոչ ոքի արդյունքով, սակայն դա թվով 6-րդ խաղն էր թիմերի միջև 2015թ.: Ընդհանուր առմամբ, նախորդ օրացուցային տարին «Ատլետիկոն» փակեց իր առավելությամբ՝ տանելով 2 հաղթանակ և պարտվելով ընդամենը 1 անգամ, ևս 3 խաղերում էլ հաղթողը չորոշվեց:

Հատկանշական է նաև, որ խաղում են Լա Լիգայի ամենաշատ գոլեր խփող /«Ռեալ»՝ 71/, և ամենաքիչն ընդունող /«Ատլետիկո»՝ 11/ թիմերը: Զինեդին Զիդանի գալուստը նոր շունչ հաղորդեց «Արքայական ակումբին», սակայն արդյունքները ոչ միշտ են համահունչ նրանց արդյունքներին. Նախորդ տուրում «Ռեալը» կրկին միավոր կորցրեց, թեև դեռ անպարտելի է ֆրանսիացու օրոք: «Ատլետիկոն» էլ վերջին 2 խաղերում, Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում, թեև դարպասն անառիկ է պահում, սակայն ինքը ևս չի կարողանում գոլ խփել:

Օրվա գլխավոր հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, և AS-ի փոխանցմամբ՝ «Սանտյագո Բեռնաբեուն» այսօր ազատ տեղեր չի ունենալու: Դուք ևս կարող եք հետևել այս մեծ ներկայացմանը՝ Վիվառո Նյուզի ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է հանդիպումը:

Հավանական կազմեր

a28029ed5b7b39e71d3e2e393cdcdca9_crop_exact

Հանդիպմանը չեն մասնակցի

«Ռեալ Մադրիդ»՝ Պեպե, Բեյլ, Մարսելո
«Ատլետիկո Մադրիդ»՝ Սավիչ, Ֆերեյրա-Կարասկո, Տիագո

Երկու թիմերի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականն ըստ Goal.com-ի

CcLFhn0WIAEVZ-0

Միմյանց դեմ

04/10/15 «Ատլետիկո» 1-1 «Ռեալ»
22/04/15 «Ռեալ» 1-0 «Ատլետիկո»
14/04/15 «Ատլետիկո» 0-0 «Ռեալ»
07/02/15 «Ատլետիկո» 4-0 «Ռեալ»

2:1 Ֆուտբլոգի կանխատեսումները

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ