Ռանիերի. «Արսենալն» ու «Տոտենհեմը» չեմպիոնության գլխավոր հավակնորդներն են»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին, խոսելով Անգլիայի առաջնությունում չեմպիոնության հավակնորդների մասին, նշել է «Տոտենհեմի» ու «Արսենալի» անունները։

«Կարծում եմ՝ «Տոտենհեմն» ու «Արսենալը» գլխավոր հավակնորդներն են։ «Արսենալի» կազմում կան ֆուտբոլիստներ, ովքեր ամեն ինչ կարողանում են անել, նրանք կարող են հաղթել ցանկացած խաղում։

Չեմ դիտել «Տոտենհեմի» ու «Արսենալի» վերջին տուրի խաղերը, քանի որ ընտանիքիս հետ էի ժամանակս անցկացնում, իսկ հետո ուշադրությունս սևեռեցի «Վեսթ Բրոմվիչի» վրա, քանի որ մեր հաջորդ մրցակիցն է։ Կարևոր է այն, ինչ մենք ենք անում, այլ ոչ թե այն, ինչ անում են մրցակիցները»,- նշել է Ռանիերին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ