Ռամոն Կալդերոն. «Եթե Ռոնալդուն և Ռամոսը ցանկանում են հեռանալ, ուրեմն նրանք կհեռանան «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը կարծում  է,  որ  Կրիշտիանո Ռոնալդուն և Սերխիո Ռամոսը չեն հեռանա «արքայական» ակումբից:  Սակայն Կալդերոնը  նաև չի շտապում հերքել այդ տեղեկությունները և ավելացրել է, որ եթե ֆուտբոլիստները իրականում ցանկանում են լքել մադրիդյան գրանդը, ապա Պերեսը պետք է համակերպվի  և բաց թողնի նրանց:

«Կասկած չունեմ, որ Ռոնալդուն և Ռամոսը կմնան Մադրիդում: Իմ կարծիքով դա ուղղակի շշուկներ են: Սակայն եթե դա ճիշտ լինի, ապա Պերեսը պատրաստ կլինի բաց թողնել նրանց»,- Կալդերոնի խոսքերն է մեջբերում Talksport-ը:

Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկություն է հայտնել ձեռք բերել Ռոնալդուին և Ռամոսին 115 մլն ֆունտի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ