Ռակիտիչը բանակցություններ է վարում «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ծրագրել է համարձակ քայլի դիմել և ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչին, հաղորդում է OK Diario-ը:

«Արքայական» ակումբին զայրացրել է , որ «Բարսելոնային» այս անգամ ևս հաջողվել է նախնական համաձայնություն ձեռք բերել բրազիլացի հերթական տաղանդավոր ֆուտբոլիստ Լուկաս Լիմայի հետ, ինչպես ժամանակին եղավ Նեյմարի հետ: Երկու դեպքում էլ մադրիդյան ակումբը կարծում էր, որ ֆուտբոլիստը իրենցն է:

Իսկ հիմա նրանք պլանավորում են պատասխան հարված հասցնել իրենց գլխավոր հակառակորդ «Բարսելոնային»:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, խորվաթ ֆուտբոլիստի ներկայացուցիչները արդեն սկսել են բանակցությունները «Ռեալի» հետ  և ծրագրում են իրականացնել տրանսֆերը այս ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ