Պերեսը պատրաստ է տարեկան 7 մլն եվրո վճարել Ալեգրիին

Մադրիդի «Ռեալը» վերջին օրերի ընթացքում նորից սկսել է մարզիչներ փնտրել: Նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է տարեկան 7 մլն եվրո վճարել «Յուվենտուսի» ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:

Ինչպես տեղեկացնում է GDS-ը, կողմերը կհանդիպեն Մյունխենում և Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի  «Բավարիան» – «Յուվենտուս» հանդիպումից հետո կբանակցեն այդ հարցի շուրջ:

Ավելացնենք, որ Պերեսը հետաքրքրված է նաև Գերմանիայի ազգային հավաքական գլխավոր մարզիչ Յոհախիմ Լյովի ծառայություններով և «Տոտենհեմի» մարզիչ Մաուրիսի Պոկետինոյի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ