«Պարի Սեն Ժերմենը» նոր ռեկորդ սահմանեց

Ֆրանսիական Լիգա 1-ի առաջատարկ ՊՍԺ-ն հերթական ռեկորդը սահմանեց:

Փարիզյան ակումբը ֆրանսիական առաջնությունում չի պարտվում 32 հանդիպում անընդմեջ: Այս ցուցանիշի շնորհիվ ՊՍԺ-ն հավասարվեց «Նանտին» (1994-95),- տեղեկացնում է Infosport + -ը:

Վերջին անգամ փարիզյան ակումբը պարտվել էր նախորդ մրցաշրջանում «Բորդոյին» (2-3) հաշվով:

«Պարի Սեն Ժերմենը» համարվում է Լիգա 1-ի ներկայիս չեմպիոնը: Ընթացիկ մրցաշրջանում Լորան Բլանի սաները իրենց հաշվին գրանցել են 63 միավոր և 2-րդ հորիզոնականում գտնվող «Մոնակոյից» առաջ են 24 միավորով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ