Պակո Խեմես. «Մրցավարնե՞րը. ես խաղադաշտում ոչ մի մրցավարի չտեսա»

«Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը «Բարսելոնայի» հետ մրցավեճից հետո չափից դուրս դժգոհ էր բասկ մրցավար Բիկանդի Գարիդոյի գործողություններից։

Երբ Խեմեսին լրագրողները հարց ուղղեցին մրցավարի մասին, մասնագետը պատասխանեց. «Մրցավարնե՞րը։ Ես ոչ մի մրցավարի չտեսա այսօր խաղադատշում»։

Խոսելով իր թիմին ցույց տրված երկու կարմիր քարտերի մասին՝ Խեմեսը նշեց. «Երբեք չգիտես՝ ինչ կլինի եթե որևէ բան տեղի չունենա, բայց կարծում եմ, որ այդ հեռացումները մեծապես ազդեցին խաղի ելքի վրա։ Բայց այստեղ ես արդեն անզոր եմ, միակ բանը որ կարող եմ անել, իմ թիմին մարզելն է, որ այն հնարավորինս լավ ֆուտբոլ խաղա»,- եզրափակել է իսպանացի մարզիչը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ