ՊՍԺ-ն պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել «Ռոմայի» կիսապաշտպանի համար

«Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետաքրքրությունների շրջանակներում։

Փարիզյան ակումբը պատրաստ է բոսնիացի 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 50 միլիոն եվրո։ Նաև հնարավոր է այն տարբերակը, որ ՊՍԺ-ն «Ռոմային» կտա Լուկա Դինի տրանսֆերային իրավունքները ու Ադրիեն Ռաբիոյին, բացի այդ էլ կվճարի հավելյալ 15 միլիոն եվրո։

Նշենք, որ Դինը այս պահին «Ռոմայի» կազմում է հանդես գալիս վարձավճարային հիմունքներով։ Նրա տրանսֆերը գնահատվում է 16 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ