ՊՍԺ-ն կարող է նոր ռեկորդ գրանցել՝ ժամանակից շուտ դառնալով չեմպիոն

«Մոնակոն» «Նանտի» հետ խաղն ավարտեց ոչ-ոքի արդյունքով՝ 0։0, ինչը հնարավորություն տվեց ՊՍԺ-ին արդեն մարտի 5-ին դառնալ Ֆրանսիայի չեմպիոն։

Լորան Բլանի թիմն այս պահին ունի 73 միավոր։ Այսօր կայանալու է «Լիոն» – ՊՍԺ» հանդիպումը, իսկ ահա մարտի 5-ին փարիզյան ակումբը մրցելու է «Մոնպելյեի» հետ։

«Մոնակոն» այս պահին ունի 50 միավոր անցկացրած 28 խաղերից հետո։ Եթե ակումբը միավորներ կորցնի մարտի 4-ին «Կանի» հետ խաղում, ապա Բլանի թիմը կամրագրի առաջին տեղը։

Դեռևս երբեք Ֆրանսիայի առաջնությունում այսքան շուտ հայտնի չի եղել չեմպիոնի անունը, այսինքն ՊՍԺ-ն կարող է նոր ռեկորդ սահմանել։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ