ՊՍԺ-ն հայտնել է՝ երբ հիմնական թիմ կվերադառնա Սերժ Օրյեն

ՊՍԺ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված թիմի պաշտպան Սերժ Օրյեի հետ։

Մինչև մարտի 20-ը ֆուտբոլիստը մարզվելու է ակումբի երիտասարդական թիմի կազմում, իսկ դրանից հետո կվերադառնա հիմնական թիմ։ Բացի այդ, Օրյեն պարտավորություն է ստանձնել աշխատել փարիզյան ակումբի բարեգործական ֆոնդի հետ։

Ավելի վաղ կոտդիվուարցի ֆուտբոլիստը հրապարակայնորեն վիրավորել էր թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանին ու թիմակից Զլատան Իբրահիմովիչին։ Ակումբն էլ նրան հեռացրել էր հիմնական թիմից։

Օրյեն արդեն իսկ հանդիպել է Բլանին ու ներողություն խնդրել իր արարքի համար։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ