Օզիլը՝ փետրվար ամսվա «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ

«Արսենալի» ու Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ճանաչվել է փետրվար ամսվա ընթացքում լոնդոնցիների լավագույն ֆուտբոլիստ։

Ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով նրա օգտին են քվեարկել երկրպագուների 36 տոկոսը։ Երկրորդ տեղում հայտնված Պետր Չեխը ստացել է ձայների 26 տոկոսը։

Փետրվարի ընթացքում անցկացրած 4 խաղերում Օզիլը խփել է երկու գոլ ու կատարել երկու գոլային փոխանցում։ Սա այս մրցաշրջանում արդեն 4-րդ անգամն է, երբ Օզիլը ճանաչվում է ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ