Օզբիլիզը «Ռայո Վալեկանոյի» կազմում պատրաստվում է «Բարսելոնայի» հետ մրցավեճին

«Ռայո Վալեկանոն» հերթական մարզումն է անցկացրել՝ շարունակելով նախապատրաստվել Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնայի» հետ մրցավեճին։

Մադրիդյան ակումբի կազմում մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, ով «Բետիսի» հետ խաղի ժամանակ պահեստայինների թվում էր, բայց այդպես էլ դաշտ դուրս չեկավ։

Հնարավոր է՝ Օզբիլիզը «Ռայոյի» կազմում իր նորամուտը նշի հենց «Բարսելոնայի» հետ խաղում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ