Օբամեյանգի գոլը օգնում է «Բորուսիան» հաղթել նաև «Դրագաոյում» (տեսանյութ)

Երեկ տեղի ունեցան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները:  Դորտմունդի «Բորուսիան», ով առաջին խաղում կարողացել էր հաղթել «Պորտուին», այս անգամ ևս կարողացավ պարտության մատնել պորտուգալական թիմին:

Հանդիպման 23-րդ րոպեին Օբամեյանգի հարվածից հետո գնդակը դիպչեց Կասիլյասի ոտքին և հայտնվեց իսպանացու պաշտպանած դարպասը: Սակայն գոլը գրանցվեց գաբոնցի ֆուտբոլիստի հաշվին:

Ավելացնենք, որ Օբամեյանգը գտնվում էր խաղից դուրս իրավիճակում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ