«Նապոլիի» նախագահ. «Իգուայինը պետք է ազատվի ավելորդ քաշից»

Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մեկնաբանել է իր թիմի անհաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Ես ոչնչում չեմ կարող մեղադրել մեր գլխավոր մարզիչ Սարին: «Նապոլին» հիանալի հանդիպում անցկացրեց:

Իգուայինը՞: Նա պետք է ազատվի ավելորդ քաշից: Երբ նա վազում է այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրա գրպանում ծանր քար կա:  Գոնսալոն պետք է նորից մարզավիճակ ձեռք բերի ու շարունակի անցած ամսվա նման գոլեր հեղինակել»,-իտալացու խոսքերն է մեջբերել Goal.com-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ