Մյուլլեր. «Չեմ հասկանում, թե ինչով է «Բարսան» գերազանցում «Բավարիային»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը բարձր է գնահատել «Բարսելոնայի» խաղը, սակայն վստահ է, որ իր ակումբը ոչնչով չի զիջում կատալոնացիներին:

«Ամեն շաբաթ կարող ենք տեսնել, թե որքան լավն է «Բարսելոնան»: Սակայն նաև կարելի է տեսնել, թե ինչքան ուժեղ ենք նաև մենք: «Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգան, նրան մեկ քայլ է պակասում Գերմանիայի գավաթի եզրափակիչում հայտնվելու համար և մենք շատ լավ խաղացինք ՉԼ-ի «Յուվենտուսի» դեմ առաջին խաղում: Ես չեմ հասկանում թե ինչով է «Բարսելոնան» ուժեղ «Բավարիայից»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում Bild-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ